Պայմաններ և դրույթներ

Տարանցման ժամանակը

Նշված ժամանակը միշտ ենթակա Է փոփոխման՝ ելնելով նավի, նավահանգստի հնարավոր ծանրաբեռնվածությունից, ծովային և օդային անբարենպաստ պայմաններից կամ անվտանգության և գործառնական նկատառումներից: Ներկայացված տարանցման ժամանակները և ժամանման ամսաթվերը միայն գնահատական են․ չվացուցակները կարող են հետաձգվել և չեղարկվել։ Փոխադրողը պատասխանատվություն չի կրում նման փոփոխությունների հետևանքով կրած որևէ ուղղակի, անուղղակի կամ հետևանքային վնասների կամ կորուստների համար:

Առաքելով Հայփոստի միջոցով.

Դուք լիազորում եք ՀայՓոստUSA-ին Ձեր անունից կատարել հետևյալ գործողությունները՝ վերամշակել, տեսակավորել, վերափաթեթավորել, տեղափոխել և առաքել Հայաստանի Հանրապետություն՝ համաձայն ՀՀ փոստային կապի օրենքների:

Համաձայն սույն Պայմանների՝ դուք ընդունում և համաձայնում եք, որ տեղյակ եք Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրության պայմաններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային օրենսդրությամբ սահմանված դեպքերում մաքսային ձևակերպումներ կատարելու անհրաժեշտությանը։ Ձեր վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությանը համապատասխան։ ՀՀ մաքսային ընթացակարգերին ավելին իմանալու համար այցելեք http://www.src.am/:

Դուք տեղյակ եք ԱՄՆ օրենսդիր մարմնի կողմից նախատեսված սահմանափակումների և արգելքների մասին, որոնք կկիրառվեն առաքվող ապրանքների ընդունման և մշակման ընթացքում:

Դուք հաստատում եք, որ առաքման վերաբերյալ ձեր տրամադրած տեղեկատվությունը ճիշտ է, փաթեթները չեն պարունակում որևէ վտանգավոր ապրանք կամ որոնք արգելված է ԱՄՆ-ի և Հայաստանի TSA/Մաքսային կանոնակարգերով: